ԲԴԽ-10-Ո-40 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.01.2023

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                            Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1․ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

​«17․ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիպոթետիկ խնդիրների և իրավական հարցերի մշակումն ապահովում է Դատական դեպարտամենտը՝ ապահովելով դրանց գաղտիությունը:»,

2) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

​«36․ Խորհրդի նիստը նախագահողը հավակնորդին առաջարկում է վիճակահանությամբ ընտրելու Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիպոթետիկ խնդիր և իրավական հարց (այսուհետ՝ Հարցեր):»,

3) Որոշման 1-ին հավելվածի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

​«38․ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիպոթետիկ խնդրի և իրավական հարցի՝ հավակնորդի կողմից ներկայացված պատասխանը պետք է պարունակի առաջադրված հարցի վերաբերյալ համապատասխան վերլուծություն և դիրքորոշում, որը հնարավորություն է տալիս գնահատելու կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու հավակնորդի կարողությունը, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը, ինչպես նաև նրա գիտելիքները դատավորի վարքագծի համապատասխան կանոնների և դատավորին ներկայացվող համապատասխան պահանջների վերաբերյալ:»,

4) Որոշման 1-ին հավելվածի 39-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                     Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

    ​2023թ. հունվարի 25

         ​       ք. Երևան

Ֆայլ