ԲԴԽ-12-Ո-42 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄՈՒՇԵՂ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐՏԻՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.01.2023
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄՈՒՇԵՂ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐՏԻՆ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ՝ Մուշեղ Արամյանի, Մարտին Արզումանյանի համաձայնությունները, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին, 2023 թվականի հունվարի 27-ից մարտի 27-ը ներառյալ, գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին, 2023 թվականի հունվարի 27-ից մարտի 27-ը ներառյալ, գործուղել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունվարի 27
ք. Երևան
Ֆայլ