ԲԴԽ-15-Ո-55 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԻ ՈՒ ԿԱՐԳԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.02.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԻ ՈՒ
ԿԱՐԳԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 2-3-րդ մասերով, 101-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 102-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 103-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 105-րդ, 105.1-րդ, 106-րդ և 110.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1․Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները։
2․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն հավելված 1-ի:
3․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
4․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման՝ այդ թվում քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
5․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը՝ համաձայն հավելված 4-ի:
6․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
7․Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 6-ի:
8․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 2
ք. Երևան
Ֆայլ