ԲԴԽ-16-Ո-58 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՍԱԴՈՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.02.2023
Քննարկելով Վարչական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի գրությունը, Վարչական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի՝ Երևան քաղաքի նստավայրի սպասարկման տարածքներից բաշխվելիք գործերի համար 2023 թվականի փետրվարի 7-ից սահմանել 50% առանձին տոկոսաչափ՝ մինչև Վարչական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրի սպասարկման տարածքները սպասարկող դատավորի նշանակումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնումհրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 6
ք. Երևան
Ֆայլ