ԲԴԽ-16-Ո-62 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-24 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-14-Ո-53 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.02.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի
ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-24 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-14-Ո-53
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ո-24 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
2.Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 31-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու ժամկետը երկարաձգելու մասին» թիվ ԲԴԽ-14-Ո-53 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 6
ք. Երևան
Ֆայլ