background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-18-Ո-63 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՂՎԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԵՎՈՐԳ ՆԱՐԻՆՅԱՆԻ, ԱՐԱ ԿՈՒԲԱՆՅԱՆԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԻ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.02.2023

        Հիմք ընդունելով համապատասխան դատավորների գրությունները և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

   1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի (քրեական մասնագիտացում), Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի (քաղաքացիական
մասնագիտացում), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արուսյակ Ալեքսանյանի (քրեական մասնագիտացումներ), Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (քրեական մասնագիտացում)՝ դատավորների պաշտոնների տեղերը 2023 թվականի փետրվարի 8-ից համարվում են
թափուր։

   2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023 թվականի փետրվարի 8-ից՝


1) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ,

2) Սնանկության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի 2 (երկու) թափուր տեղ,

3) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թվով 2 (երկու) թափուր տեղ,


4) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 8
ք. Երևան

Ֆայլ