background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-20-Ո-70 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13.02.2023

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                             ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

                                                         ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                   2023 թվականի փետրվարի 13-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

 

            1․ Հանրապետության նախագահին առաջարկել Խաչիկ Կարապետի Ղազարյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

            2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                           

             2023թ. փետրվարի 13

                     ք. Երևան

Ֆայլ