background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-20-Ո-72 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13.02.2023

                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                        ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ

                            ԱՏՅԱՆԻ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

                                         ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                 2023 թվականի փետրվարի 13-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

              1. Հանրապետության նախագահին առաջարկել Աշոտ Լևոնի Ջավախյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

             2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Աշոտ Լևոնի Ջավախյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 

             3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ            

                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. փետրվարի 13

                          ք. Երևան  

Ֆայլ