background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-20-Ո-73 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-80-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.02.2023

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ

                              ԲԴԽ-80-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

              Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

               1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Արմիդա Ոսկանյանին, Գոռ Թորոսյանին և Դիանա Հովհաննիսյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-80-Ո-265 որոշման 1-ին կետում «, բացառությամբ 2022 թվականի նոյեմբերի 17-ից 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածի» բառերը փոխարինել «, բացառությամբ 2022 թվականի նոյեմբերի 17-ից 2023 թվականի սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածի» բառերով:

               2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. փետրվարի 13

                    ք. Երևան

Ֆայլ