ԲԴԽ-20-Ո-75 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.02.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-
ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ
ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի փետրվարի 15-ից հունիսի 15-ը ներառյալ:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի անունը-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 17-ը ներառյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 13
ք. Երևան
Ֆայլ