background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-22-Ո-78 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.02.2023

                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                     ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

                                             ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

                                                        ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                 Հիմք ընդունելով Սնանկության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, նույն դատարանի նախագահի գրությունը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

            1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ ԲԴԽ-11-Ո-20 որոշմամբ սահմանված՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանին Սնանկության դատարան գործուղելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ:

            2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2023թ. փետրվարի 15

                       ք. Երևան

Ֆայլ