ԲԴԽ-19-Ո-67 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2023

                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-13-Ո-49 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

             1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

        

                  1) Դատավոր անդամներ՝

        ա) Մնացական Հարությունյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

        բ) Արմեն Հովհաննիսյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

        գ) Գիվի Հովհաննիսյան - Հակակոռուպցիոն դատարանի դատավոր (համաձայնությամբ),

        դ) Արսեն Նիկողոսյան - Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

        ե) Տիգրան Ոսկանյան – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (համաձայնությամբ):

                   2) Իրավաբան գիտնական անդամներ՝

        ա) Հռիփսիմե Խաչատրյան (համաձայնությամբ),

         բ) Աննա Մարգարյան (համաձայնությամբ):
 

                   2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

       

                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

2023թ. փետրվարի 10

                          ք. Երևան  

Ֆայլ