ԲԴԽ-27-Ո-86 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.02.2023

           Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

          1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի «Դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-48 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

         1) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

         2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետով.

«4.1. Սույն որոշման իմաստով ուսումնասիրության ենթակա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործը պարզեցված վարույթի կարգով և արագացված դատաքննություն կիրառելու կարգով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ համաձայնեցման վարույթ կիրառելու կարգով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ արագացված դատաքննություն կիրառելու կարգով քննված և նույն ընթացակարգով ընթացքը լուծված դատական գործերը:»:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2023թ. փետրվարի  27

                      ք. Երևան

Ֆայլ