ԲԴԽ-27-Ո-84 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.02.2023
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը և ելքի համարակալումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-172 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածը լրացնել Ձև 16.1-ով և Ձև 16.2-ով՝ համաձայն հավելված 1-ի,
2) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ կետերով․
«15.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի աշխատակազմ՝ ԴԴԱ-8.1
(տվյալ համարակալումը դրվում է Հավելված 1-ի Ձև 16.1-ով հաստատված ձևաթղթի վրա)։
15.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմ՝ ԴԴԱ-8.2
(տվյալ համարակալումը դրվում է Հավելված 1-ի Ձև 16.2-ով հաստատված ձևաթղթի վրա)։»։
3) Որոշման 3-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան» և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» անվանմամբ աշխատակազմերի կնիքների ուրվագծերով (գծապատկերներով)՝ համաձայն հավելված 2-ի։
4) Որոշման 4-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան» և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» անվանմամբ աշխատակազմերի դրոշմակնիքների ուրվագծերով (գծապատկերներով)՝ համաձայն հավելված 3-ի։
2. Ուժը կորցրած ճանաչել Որոշման 1-ին հավելվածի Ձև 16-ը, 2-րդ հավելվածի 15-րդ կետը, 3-րդ հավելվածի Ձև 2-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» անվանմամբ աշխատակազմի կնիքի ուրվագիծը (գծապատկերը), 4-րդ հավելվածի Ձև 2-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» անվանմամբ աշխատակազմի դրոշմակնիքների ուրվագծերը (գծապատկերները)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող հինգերորդ օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 27
ք. Երևան
Ֆայլ