background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-27-Ո-83 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.02.2023

             Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                             Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

           1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

        1) Հավելվածի 1-ին կետի 11-րդ, 25-րդ, 27-րդ և 40-րդ, Հավելվածի 2-րդ կետի 98-րդ և 121.8-րդ, Հավելվածի 3-րդ կետի 177-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,

        2) Հավելվածի 1-ին կետի 13-րդ և 39-րդ տողերի, Հավելվածի 2-րդ կետի 67-րդ, 71-րդ, 120-րդ, 121.1-ին և 121.6-րդ տողերի, Հավելվածի 3-րդ կետի 125-րդ, 128-րդ, 154-րդ, 162-րդ և 175-րդ տողերի, Հավելվածի 4-րդ կետի 182-րդ, 183-րդ, 191-րդ, 192-րդ, 196-րդ, 202-րդ, 203-րդ, 219-րդ, 221-րդ, 222-րդ և 226-րդ տողերի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան» բառերով,

       3) Հավելվածի 1-ին կետի 14-րդ, 15-րդ, 16-րդ և 55-րդ տողերի, Հավելվածի 2-րդ կետի 89-րդ, 102-րդ, 103-րդ, 104-րդ, 106-րդ և 117-րդ տողերի, Հավելվածի 3-րդ կետի 124-րդ, 127-րդ, 129-րդ, 137-րդ, 155-րդ, 156-րդ, 163-րդ, 164-րդ, 165-րդ, 166-րդ, 167-րդ, 168-րդ և 170-րդ տողերի, Հավելվածի 4-րդ կետի 184-րդ, 186-րդ, 197-րդ, 211-րդ, 212-րդ, 220-րդ, 223-րդ տողերի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» բառերով,

      4) Հավելվածի 2-րդ կետի 95-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ վարչական դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառով,

      5) Հավելվածի 2-րդ կետի 108-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,

      6) Հավելվածի 3-րդ կետի 143-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերով,

      7)  Հավելվածի 4-րդ կետի 205-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Արմավիրի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան» բառերով,

     8) Հավելվածի 4-րդ կետի 224-րդ և 230-րդ տողերի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» բառերով,

    9) Հավելվածի 4-րդ կետի 228-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» բառերով,

  10) Հավելվածի 4-րդ կետի 235-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ԸԻԴ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

               2023թ. փետրվարի 27

                       ք. Երևան

Ֆայլ