background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-27-Ո-82 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ ԲԴԽ-30-Ո-71 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.02.2023

       Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 17-րդ մասի 2-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի «Դատավորների միջև գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-30-Ո-71 որոշման Հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Եթե առաջին ատյանի դատարանն ունի նստավայր՝ բացառությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների, ապա դատական գործը մուտքագրվելուց հետո Ծրագրում ավտոմատ կերպով նշում է կատարվում նստավայրի վերաբերյալ՝ սպասարկման տարածքին համապատասխան: Մինչև սույն կետով նախատեսված՝ նստավայր նշելու կարգի իրացման համար անհրաժեշտ ծրագրային լուծումների մշակումը, նստավայրի վերաբերյալ նշումը կատարվում է դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:»:   

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                     

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

            2023թ. փետրվարի 27

                     ք. Երևան

Ֆայլ