ԲԴԽ-28-ԱՈ-10 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.03.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ
ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի մարտի 6-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 6
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի մարտի 6-ի
թիվ ԲԴԽ-28-ԱՈ-10 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված
ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը
Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրված
զեկուցողներ
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձի ազգանունը, անունը: (քրեական մասնագիտացման բաժին, հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին) |
Խաչատուրյան Դավիթ |
Պողոսյան Արմեն, Մխիթարյան Սասուն, Գալստյան Հայկազ: |
Մակյան Մեսրոպ |
Կարապետյան Արտավազդ, Ստեփանյան Վարդգես: |
Ֆայլ