ԲԴԽ-29-Ո-97 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.03.2023

                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ

                               ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ

                                        ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2111-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

            1.Հաստատել 2023 թվականի պետական բյուջեով հատկացված «Սոցիալական փաթեթների ապահովում» 1015 ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» 12001 միջոցառմամբ նախատեսված՝

  1.         1)Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի.
  2.         2)Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 2-ի.
  3.         3)Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
  4.         4)Վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
  5.         5)Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
  6.         6)Վարչական դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
  7.         7)Սնանկության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
  8.         8)Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
  9.         9)Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
  10.        10)Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
  11.        11)Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
  12.        12)Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
  13.        13)Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
  14.        14)Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
  15.        15)Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
  16.        16)Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
  17.        17)Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
  18.        18)Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
  19.        19)Դատական կարգադրիչների ծառայության 2023 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                              Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ        

           

 

                 2023թ. մարտի 9

                         ք. Երևան

 

Ֆայլ