ԲԴԽ-33-Ո-104 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
16.03.2023
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի մարտի 16-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110.1-ին հոդվածի 6-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մարտի 16
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի մարտի 16-ի
թիվ ԲԴԽ-33-Ո-104 որոշման
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ
ԲԱԺՆԻ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
1. |
ՊՈՂՈՍՅԱՆ Արմեն Էդուարդի |
24.01.1989թ. Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի |
- |
Ռեզերվային կարգավիճակ ունեցող դատավոր |
2. |
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Արտավազդ Նորայրի |
27.10.1994թ. Կոտայքի մարզ, ք. Չարենցավան |
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավորի օգնական |
3. |
ՄԽԻԹԱՐՅԱՆ Սասուն Սուրենի |
12.05.1978թ. Լոռու մարզ, ք. Կիրովական
|
- |
Ռեզերվային կարգավիճակ ունեցող դատավոր |
Ֆայլ