background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-35-Ո-116 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.03.2023

Հիմք ընդունելով Երեմ Եսոյանի կողմից 15.03.2023 թվականին ներկայացված դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

          1. Երեմ Եսոյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2023թ. մարտի 20

                           ք. Երևան 

 

Ֆայլ