ԲԴԽ-57-ԱՈ-17 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.06.2023
2023 թվականի հունիսի 12-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունիսի 12
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի հունիսի 12-ի
թիվ ԲԴԽ-57-ԱՈ-17 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված
ցուցակներում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը
Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի մասնագիտացումը, ազգանունը, անունը: (քրեական մասնագիտացման բաժին, քաղաքացիական մասնագիտացման բաժին) |
Գրիգորյան Հայկ |
(Քրեական մասնագիտացման բաժին) Աբելյան Գարիկ Գասպարյան Գոռ Գեղամյան Արսեն Հարությունյան Գագիկ Մանուկյան Գևորգ Մելքոնյան Վարսենիկ Շտոյան Արփինե Շիրոյան Արմեն Ռուշանյան Սերժ |
Թումանյանց Երանուհի
|
(Քաղաքացիական մասնագիտացման բաժին) Էլոյան Միշա Կարաքեհյան Անի Մկրտչյան Լիլիթ |
Ֆայլ