ԲԴԽ-57-ԱՈ-18 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.06.2023

                       Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-55 և 2023 թվականի մայիսի 8-ի թիվ ԲԴԽ-48-Ո-164 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

           1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արշակ Վարդանի Վարդապետյանին ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշմամբ լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                            Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

        

            2023թ. հունիսի 12

                     ք. Երևան  

Ֆայլ