ԲԴԽ-58-ԱՈ-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-57-ԱՈ-18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2023

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունիսի 12-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Արշակ Վարդանի Վարդապետյանին լիազորելու մասին» թիվ ԲԴԽ-57-ԱՈ-18 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

                 1) Որոշման վերնագրում «ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ» բառերը փոխարինել «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ» բառերով,

                 2) Որոշման 1-ին կետում «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արշակ Վարդանի Վարդապետյանին» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի աշխատակից Արմեն Գևորգի Խաչատրյանին» բառերով:

           2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

        

            2023թ. հունիսի 14

                      ք. Երևան  

Ֆայլ