ԲԴԽ-96-ԱՈ-27 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՓԱՆ ԿԱՐՈՅԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.11.2023
Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ֊պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով անդամ-պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, հաշվի առնելով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորի կարգավիճակին, նրա ընտրության, աշխատանքի գնահատման, սկզբնական և շարունակական վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրներին, նկատի ունենալով, որ Ստեփան Միքայելյանը 2003 թվականից նշված կառույցում ներկայացրել է ՀՀ դատական համակարգը, ունի նշված կառույցում աշխատելու բազմամյա փորձ և պատրաստակամություն է հայտնել շարունակելու իր լիազորությունների իրականացումն այդ կառույցում և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1 կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Լիազորել Ստեփան Կարոյի Միքայելյանին Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ներկայացնելու նպատակով հանդես գալու Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում,
- Առաջարկել Ստեփան Կարոյի Միքայելյանին Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունների (կարծիքների) վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ամենամյա զեկույցներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. նոյեմբերի 27
ք. Երևան
Ֆայլ