ԲԴԽ-21-Ո-50 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԼԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024

      Հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանի համաձայնությունը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

    1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանին, 2024 թվականի մարտի 4-ից ապրիլի 12-ը ներառյալ, գործուղել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ շարունակելով քննել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում քննված գործերը։

    2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

          

                                                                                                Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

            2024թ. մարտի 4

                     ք. Երևան

Ֆայլ