ԲԴԽ-24-Ո-57 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.03.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 223-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել 2024 թվականի պետական բյուջեով հատկացված «1015 սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի «12001 Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ նախատեսված՝
1)Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հլավեված 1-ի.
2)Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 2-ի.
3)Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
4)Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
5)Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
6)Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
7)Վարչական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
8)Սնանկության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
9)Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
10)Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
11)Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
12)Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
13)Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
14)Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
15)Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
16)Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
17)Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
18)Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
19)Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի.
20)Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 20-ի.
21)Դատական կարգադրիչների ծառայության 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 21-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 14
ք. Երևան
Ֆայլ