ԲԴԽ-26-Ո-61 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, ԲԱԳՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՉԻՉՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՋԱՎԱԽՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.03.2024

Քննարկելով Սնանկության դատարանի դատավորներ Գագիկ Հովհաննիսյանի, Արտաշես Հովհաննիսյանի, Գարիկ Ավագյանի, Արսեն Բաբայանի, Լիլիթ Կատվալյանի, Բագրատ Մկրտչյանի, Արմեն Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Արմեն Չիչոյանի և Աշոտ Ջավախյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                             ՈՐՈՇՈՒՄ է

1. Սնանկության դատարանի դատավորներ Գագիկ Հովհաննիսյանին, Արտաշես Հովհաննիսյանին, Գարիկ Ավագյանին, Արսեն Բաբայանին, Լիլիթ Կատվալյանին, Բագրատ Մկրտչյանին, Արմեն Խաչատրյանին, Լիանա Հարությունյանին, Արմեն Չիչոյանին և Աշոտ Ջավախյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ 2024 թվականի մարտի 19-ից հունիսի 19-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

            

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

          

                                                                                        

 

         2024թ. մարտի 18

                  ք. Երևան

Ֆայլ