ԲԴԽ-29-Ո-68 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
21.03.2024
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2025 թվականի բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2.Հանձնարարել Դատական Դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2025 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 21
ք. Երևան
Ֆայլ