ԲԴԽ-30-Ո-70 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.03.2024

Քննարկելով Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մարտի 26-ից մայիսի 27-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   

  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                            Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Ֆայլ