ԲԴԽ-31-Ո-73 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
26.03.2024
2024 թվականի փետրվարի 26-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 26
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2024 թվականի մարտի 26-ի
թիվ ԲԴԽ-31-Ո-73 որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
1. |
ՂՈՒԿԱՍՅԱՆ Ադրինե Հովհաննեսի |
27.05.1979թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան
|
Դատավոր |
2. |
ՊԵՏՐՈՍՅԱՆ Հարություն Գաբրիելի
|
01.03.1985թ., Արագածոտնի մարզ, ք. Թալին
|
Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր, դատարանի նախագահ |
3. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արման Համլետի
|
11.09.1986 թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան |
Դատավոր |
4. |
ԳՐԻԳՈՐՅԱՆ Տաթևիկ Հրաչի
|
04.05.1987թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան |
Դատավոր |
5. |
Մանասյան Էդգար Սարգիսի |
08.02.1993թ., Շիրակի մարզ, ք. Գյումրի
|
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
Ֆայլ