background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-39-Ն-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.04.2024

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

   1․Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

    1) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1. Դատավորի կողմից մինչդատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաև դատական ակտերն ի կատար ածելու, դատական ակտերի կատարումը հետաձգելու, նշանակված պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքները վերադարձվելու դեպքում, դրանք կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում են նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»,

    2) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1. Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված բողոքը վերադարձվելու դեպքում, այն կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում է նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»:

   3) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Վճռաբեկ դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Սերգեյ Մարաբյան» բառերը,

  4)Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ վարչական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սլավիկ Թորոսյան» բառերը փոխարինել «Ռուստամ Մախմուդյան» բառերով:

      2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող    օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. ապրիլի 9

                      ք. Երևան

Ֆայլ