background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-40-Ն-14 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.04.2024

   Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1.  Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, անչափահասների վարույթներով՝» բառերը հանել,

2)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

3)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Արթիկի և Մարալիկի վարչական տարածքներ, անչափահասների վարույթներով և համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով՝» բառերը հանել,

4)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

5)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

6)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

7)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ–ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով՝» բառերը հանել,

8)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝» բառերը հանել,

9)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

10)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

11)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արթիկի և Անիի վարչական տարածքներ, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով և Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով՝» բառերը հանել,

12)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գյումրու, Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով,

13)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արթիկի և Մարալիկի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2024թ. ապրիլի 11

                       ք. Երևան

Ֆայլ