background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-42-Ն-15 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.04.2024

     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1)Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք»  սյունակի «Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝» բառերը հանել, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Արտուր Հաբեթի» բառերով,

2)Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Հարությունյան Արտուր Հաբեթի» բառերը:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ                                                                                                                  

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                     Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                             

2024թ.ապրիլի 11

                      ք. Երևան

Ֆայլ