background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԲԴԽ-43-Ն-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2024

            Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

            1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

      1.Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կենտրոն» բառը փոխարինել «Աջափնյակ-1» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «,օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք» բառերը հանել, «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերը փոխարինել «Ջիվանյան Վահե Ալեքսանդրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/անչափահասների վարույթներ, դատարանների թուլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/» բառերը հանել,

      2.Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ջիվանյան Վահե Ալեքսանդրի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արթուր Պետիկի» բառերով:

            2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                                  

                 2024թ. ապրիլի 15

                         ք. Երևան

Ֆայլ