background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-49-Ն-20 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.05.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 
 

                                                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1.  Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 25.1-ին կետի «Դատավոր» սյունակի «Անի Մարտիրոսյան» բառերը փոխարինել « Արղամանյան Դավիթ Մհերի» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 30-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը փոխարինել «Մուրադյան Տաթևիկ Կորյունի» բառերով,
  3. Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մնացականյան Անդրանիկ Մնացականի» բառերը փոխարինել «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերով,
  4. Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի» բառերը փոխարինել «Ավետիսյան Արտյոմ Ռուդիկի» բառերով,
  5. Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերը հանել,
  6. Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարդանյան Կարեն» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե» բառերով,
  7. Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մարտիրոսյան Անի» բառերով,
  8. Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելիքսեթյան Ժենյա» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

              ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                                                                                                                                     Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

             2024թ.  մայիսի 6

                         ք. Երևան

Ֆայլ