background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-5-Ո-21 ՈՐՈՇՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի համաձայնությունը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին 2019 թվականի հունվարի 25-ից՝ 2 (երկու) ամիս ժամկետով գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ քաղաք Գորիս)՝ շարունակելով քննել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                      Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

              

               2019թ. հունվարի 24

                       ք. Երևան

Ֆայլ