ԲԴԽ-51-Ն-22 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-98-Ն-35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13.05.2024
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-98-Ն-35 որոշման հավելվածը լրացնել 18.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Արդարադատության արդյունավետության շահից ելնելով՝ Դատավորը պարտադիր և լրացուցիչ վերապատրաստման դասընթացների առարկայական կուրսերին մասնակցությունը՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով, համաձայնեցնում է Դատարանի նախագահի հետ: Պարտադիր և լրացուցիչ վերապատրաստման դասընթացների օրերի և ժամերի հետ Դատարանի նախագահի անհամաձայնության դեպքում՝ Դատավորն այդ դասընթացները տարաժամկետում է՝ Արդարադատության ակադեմիա դիմելու միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մայիսի 13
ք. Երևան
Ֆայլ