background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-57-Ն-24 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.06.2024

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

    1) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Արշակ Վարդանյան» բառերը փոխարինել «Արմեն Դանիելյան» բառերով,
    2) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վճռաբեկ դատարան» բառերը հանել
    3) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Նաիրա Հովսեփյան» բառերը հանել
    4) Հավելված 4-ի աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ժորա Չիչոյան» բառերը փոխարինել «Դավիթ Արղամանյան» բառերով:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող    օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                                                                                           

 2024թ. հունիսի 4

                      ք. Երևան

Ֆայլ