background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-85-Ո-174 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.09.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, 101-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 102-րդ, 103-րդ, 104-րդ, 105-րդ և 105.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                          Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն Հավելված 1-ի.
  2. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը՝ այդ թվում քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը՝ համաձայն Հավելված 2-ի.
  3. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մշակման համար համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն ընտրելու կարգը և նրանց առաջադրվող պահանջների կատարման կարգը՝ համաձայն Հավելված 3-ի.
  4. Սահմանել քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննության արդյունքների բողոքարկումը և հանձնաժողովների ձևավորման կարգը՝ համաձայն Հավելված 4-ի.
  5. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 5-ի.
  6. Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման համար անցկացվող որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն Հավելված 6-ի:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                 

                                                                                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                                                                                                                            

                             

 

                2024թ. սեպտեմբերի 17

                            ք. Երևան

 

 

 

 

Ֆայլ