ԲԴԽ-92-Ո-190 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.10.2024
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ավագ-Շին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 13 244 854 (տասներեք միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Այպոշին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-5» ծածկագրով պայմանագրով նախատեսված Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 9 583 512 (ինը միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Բեսթ Պլյուս» ՍՊԸ-ի միջև 08.04.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում տեղակայված Վերաքննիչ վարչական և Հակակոռուպցիոն դատարանների վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 17 467 552 (տասնյոթ միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ:
- Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 25-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 4
ք. Երևան
Ֆայլ