ԲԴԽ-14-ԱՈ-8 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ «Հ2» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ «ԴԱՏԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
04.03.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Հ2» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ «ԴԱՏԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Վարչական դատարանի նախագահի 20.02.2019թ. գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման 32-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Համաձայնություն տալ «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Դատական ալիք» հաղորդաշարին Վարչական դատարանի դատավորների մասնակցությանը:
2. Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ համագործակցել Վարչական դատարանի և «Հ2» հեռուստաալիքի հետ՝ նախապես ուսումնասիրելով հեռարձակվող նյութը՝ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշմամբ հաստատված Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների պահպանման նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. մարտի 4 ք. Երևան
Ֆայլ