background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-10-ԱՈ-4 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ ՎԴ/11581/05/18 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՍԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹԻՎ ՎԴ/11581/05/18 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՍԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ Սարգիս Մելսիկի Հովհաննիսյանին (անձնագիր` AS0246718, տրված` 26.06.2018թ., 004-ի կողմից), Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Համլետի Դիլբարյանին (նույնականացման քարտ` 000687707, տրված` 05.04.2013թ., 008-ի կողմից) և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնական Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր` AS0494866, տրված` 30.01.2019թ., 011-ի կողմից) թիվ ՎԴ/11581/05/18 վարչական գործով հանդես գալու ՀՀ վարչական դատարանում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ` վերջիններիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2019թ. փետրվարի 14 ք. Երևան

Ֆայլ