ԲԴԽ-29-ԱՈ-19 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, ՄԱՄԻԿՈՆ ԴՐՄԵՅԱՆԻՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10.05.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ, ՄԱՄԻԿՈՆ ԴՐՄԵՅԱՆԻՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԷԴԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԽՇՈՒՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով Արդարադատության նախարարի՝ «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանին, Ստեփան Միքայելյանին, Սուրեն Անտոնյանին, Վարդան Ավանեսյանին, Արտակ Բարսեղյանին, Մամիկոն Դրմեյանին, Գոռ Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին և Նախշուն Տավարացյանին (այսուհետ՝ Պալատի դատավորներ) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 15.04.2019թ. թիվ 12-Ա որոշումը, միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց.
Արդարադատության նախարարն իր 15.04.2019 թվականի թիվ 12-Ա որոշմամբ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանին, Ստեփան Միքայելյանին, Սուրեն Անտոնյանին, Վարդան Ավանեսյանին, Արտակ Բարսեղյանին, Մամիկոն Դրմեյանին, Գոռ Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին և Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ: Սույն միջնորդության քննության նպատակով Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստ էր հրավիրվել 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 1200-ին:
Կարգապահական վարույթի շրջանակներում 2019 թվականի մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել Պալատի դատավորների միասնական և դատավոր Ստեփան Միքայելյանի կողմից առանձին ներկայացված պատասխանները: Սույն պատասխանները Պալատի դատավորների կողմից հանձնվել է միայն Բարձրագույն դատական խորհրդին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման 107-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Բարձրագույն դատական խորհրդում` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցած և Բարձրագույն դատական խորհուրդ դիմած մարմինը՝ Արդարադատության նախարարությունը, ծանոթ չլինելով վերոնշյալ պատասխաններին՝ զրկված է իր դիրքորոշումը լիարժեք ներկայացնելու հնարավորությունից, ինչը վտանգում է կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ դրանով էլ պայմանավորված դատաքննության արդար և անկողմնակալ բնույթը:
Գործի նյութերին՝ մասնավորապես դատավորների բացատրություններին, կարգապահական վարույթի միջնորդություն ներկայացրած իրավասու անձին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև միջնորդության քննության հետ կապված լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու անհրաժեշտությունից ելնելով, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Վերանայել Խորհրդի 22.04.2019թ. թիվ 23-ԱՈ-18 աշխատակարգային որոշումը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանին, Ստեփան Միքայելյանին, Սուրեն Անտոնյանին, Վարդան Ավանեսյանին, Արտակ Բարսեղյանին, Մամիկոն Դրմեյանին, Գոռ Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին և Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննության ժամկետը երկարաձգել և Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 1200-ին:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆայլ