ԲԴԽ-52-Ո-116 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.07.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2019 թվականաի հուլիսի 11-ի թիվ  01Ա և թիվ 02Ա որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Ռուբեն Վարդազարյան» բառերը,
  2. Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

3.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ

0%

 

  1. Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակը լրացնել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը ՝ «Մեսրոպ Մակյան» բառերով,
  2. Որոշման 3-րդ հավելվածի «գ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից՝ «Մեսրոպ Մակյան» բառերը,
  3. Որոշման 3-րդ հավելվածի «գ» աղյուսակը լրացնել 8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

8.

Սնանկության դատարան

Արսեն Բաբայան

80%

  1. Որոշման 3-րդ հավելվածի «ե» աղյուսակի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Ռուբեն Վարդազարյան» բառերը.

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

2019թ. հուլիսի 22

ք. Երևան

Ֆայլ