ԲԴԽ-54-Ո-119 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.07.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          2019 թվականի հուլիսի 27-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա. Հարությունյանի կողմից 26.07.2019թ. ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12/26(9)-19 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 27.07.2019թ. թիվ ԲԴԽ-54-Ո-Ք-3 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Մարատի Գրիգորյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

          ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                          Ս. ՉԻՉՈՅԱՆ

               

        

            2019թ. հուլիսի 27

                 ք. Երևան  

Ֆայլ