ԲԴԽ-66-ԱՈ-45 ՈՐՈՇՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՂԵՐ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.10.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՂԵՐ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ, 102-րդ, 104-րդ հոդվածի 5-6-րդ մասերով և Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-63-Ո-137 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետ Շողեր Վարդանի Վարդանյանին, որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ, ապահովելու 2019 թվականի հերթական որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-63-Ո-137 որոշմամբ լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 3
ք. Երևան
Ֆայլ