ԲԴԽ-78-ԱՈ-49 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 108-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 73-րդ կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-110 որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման համար հոգեբանական հարցեր մշակելու նպատակով ընտրել հոգեբանության միջազգային խորհրդատու Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանին:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտին` պարզաբանել հոգեբանության միջազգային խորհրդատու Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանին հոգեբանական հարցերի բովանդակությունը գաղտնի պահելու, դրանց բարեհաջող պատասխանելու հարցում հավակնորդին որևէ այլ ձևով չաջակցելու, հարցազրույցին անձամբ մասնակցելու և մասնագիտական եզրակացություն տալու անհրաժեշտության մասին:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ   

2019թ. նոյեմբերի 14

ք. Երևան

Ֆայլ