ԲԴԽ-88-Ն-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23.12.2019
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 22-ի թիվ ՆՀ-261-Ա և թիվ ՆՀ-262-Ա, նոյեմբերի 29-ի թիվ ՆՀ-275-Ա, թիվ ՆՀ-276-Ա, թիվ ՆՀ-277-Ա, դեկտեմբերի 6-ի թիվ ՆՀ-281-Ա հրամանագրերը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դունամալյան Ազատ Հրաչյայի» բառերով.
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Բեգլարյան Նարեկ Գագիկի» բառերով.
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերով.
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի» բառերը փոխարինել «Արթիկի և Մարալիկի» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Սարոյան Արման Սամվելի» բառերով.
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Անիի և Արթիկի» բառերը փոխարինել «Արթիկի և Մարալիկի» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Աթանեսյան Անի Ռազմիկի» բառերով.
- Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շահվերդյան Մանվել Սամվելի» բառերով.
- Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Կապան» բառը փոխարինել «Գորիս» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Կապանի, Մեղրիի» բառերը փոխարինել «Գորիսի, Սիսիանի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 23
ք. Երևան
Ֆայլ