ԲԴԽ-29-ԱՈ-7 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/11508/05/18 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.05.2020

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹԻՎ ՎԴ/11508/05/18 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ

ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Համլետի Դիլբարյանին (նույնականացման քարտ` 000687707, տրված` 05.04.2013թ., 008-ի կողմից) և Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր` AS0494866, տրված` 30.01.2019թ., 011-ի կողմից) թիվ ՎԴ/11508/05/18 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ` վերջիններիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                 Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

        

 2020թ. մայիսի 21

 ք. Երևան  

Ֆայլ