ԲԴԽ-81-Ն-17 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.12.2020
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2020թվականիհոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15 և հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-67-Ո-153 որոշումները, Հանրապետության նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-254-Ա, թիվ ՆՀ-255-Ա և հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-270-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված)կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
- Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)»բաժնի 25-րդկետի«Դատավոր» սյունակը լրացնել «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերով,
- Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խալաթյան Վահե Ռաֆայելի» բառերը փոխարինել «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերով,
- Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովհաննիսյան Արմեն Արտաշեսի» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերով,
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)»բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը հանել,
- Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հայրապետյան Ջոն Հակոբի» բառերը հանել,
- Հավելվածի 12-րդ աղյուսակի«(քրեական մասնագիտացում)»բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մեխակյան Հրաչյա Գագիկի» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 14
ք. Երևան
Ֆայլ